Բաց հասարակության հիմնադրամները ստեղծվել է աշխարհի նշանավոր բարերարներից մեկի՝ Ջորջ Սորոսի կողմից, ով 1984 թ.-ից ի վեր ֆինանսական շուկաներում ձեռք բերած իր սեփական ունեցվածքից 32 միլիարդ ԱՄՆ դոլար է նվիրաբերել:
Բաց հասարակության հիմնադրամները ամբողջ աշխարհում աջակցում է այն անհատներին ու կազմակերպություններին, որոնք պայքարում են արտահայտման ազատության, թափանցիկության, հաշվետու կառավարման համար, ինչպես նաև այն հասարակություններին, որոնք խթանում են արդարության ու հավասարության հաստատումը: Այս բարեգործությունը հաճախ ուղղված է եղել նրանց, ովքեր խտրականության են ենթարկվում միայն իրենց ինքնության պատճառով, ինչպես օրինակ` Եվրոպայի գնչուները և հասարակության մեծամասնությունից դուրս մղված անձիք: Սորոսն անձամբ կրել է նման անհանդուրժողականության հետևանքները:
Ծնված լինելով 1930 թ. Հունգարիայում` նա վերապրել է երկրի նացիստական բռնազավթումը, որը հանգեցրեց Հունգարիայում բնակվող ավելի քան 500 000 հրեաների սպանությանը: 1947 թ.-ին, երբ իշխանության եկան կոմունիստները, Սորոսը հեռացավ Բուդապեշտից` մեկնելով Լոնդոն, ապա ներգաղթեց Միացյալ Նահանգներ` մուտք գործելով ֆինանսների ու ներդրումների աշխարհ, որտեղ նրան վիճակված էր մեծ կարողության տեր դառնալ:
Սորոսն իր բարեգործական գործունեությունը սկսել է 1979 թ.-ին` կրթաթոշակներ տրամադրելով ռասայական խտրականության ենթարկված սևամորթ հարավաֆրիկացիներին: 1980-ական թվականներին նա օժանդակել է տեսակետների բաց փոխանակմանը կոմունիստական Հունգարիայում: Բեռլինի պատի անկումից հետո նա ձգտել է ամրապնդել ժողովրդավարական գործընթացներն ու հաստատությունները ողջ Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում:
Սառը պատերազմի ավարտից հետո նա իր բարեգործական գործունեությունն ընդլայնեց Միացյալ Նահանգներում, Աֆրիկայում, Ասիայում, Լատինական Ամերիկայում` օժանդակելով բազմաթիվ նոր նախաձեռնություններ, որոնք ուղղված էին առավել հաշվետու, թափանցիկ և ժողովրդավարական հասարակությունների ստեղծմանը:
9 ՓԱՍՏ ԲԱՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
- Ներկայում Հիմնադրամները ներառում են ավելի քան 20 ազգային և տարածաշրջանային Հիմնադրամներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր տեղական տնօրենների խորհուրդը. խորհրդի անդամները վերահսկում են աշխատանքները և սահմանում ֆինանսավորման առաջնահերթությունները ըստ երկրի կարիքների:
- Առաջին հիմնադրամը հիմնվել է Հունգարիայում՝ 1984 թ.-ին, իսկ նորագույնը` Մյանմայում 2016 թ.-ին:
- Հիմնադրամները կազմակերպությունների մեծ մասին տրամադրում է ֆինանսավորման ոչ ավել քան 33%-ը: Այս մոտեցումը ապահովում է նրանց ինքնավարությունը և ստեղծում կայուն ֆինանսական հիմք այդ կազմակերպությունների գործունեության համար:
- Հիմնադրամներն աշխարհում երրորդ խոշոր բարեգործական կազմակերպությունն է «Բիլ և Մելինդա Գեյթս» և Մեծ Բրիտանիայի «Wellcome Trust» հիմնադրամներից հետո:
- Հիմնադրամները հանդիսանում է Եվրոպայի գնչու փոքրամասնությանն ուղղված նախաձեռնությունների ամենախոշոր մասնավոր ֆինանսավորողը:
- 1993թ.-ից մենք տասնյակ միլիոնավոր դոլարներ ենք տրամադրել մարդասիրական օգնության և օժանդակության ծրագրերին, որոնք իրականացվել են նախկին Հարավսլավիայի երկրներում պատերազմների ընթացքում,հատկապես պաշարված Սարաևոյում:
- 1996 թ.-ից մենք աշխատում ենք Միացյալ Նահանգներում։ ԱՄՆ-ի մեր ծրագրերը կազմում են մեր ֆինանսավորման մոտ 20%-ը և ներառում են աջակցություն քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և թմրամիջոցների մասին օրենքներին,ժողովրդավարական մասնակցության ամրապնդմանը և ներգաղթի մարդասիրական օրենքների խթանմանը:
- Կրկին ու կրկին, Հիմնադրամները մասնակցել է վիճահարույց հարցերի շուրջ քաղաքականության քննարկումներին, որոնցից թերևս այլ ֆինանսավորողներ խուսափում են: Մենք հպարտ ենք աշխատել այն մարդկանց հետ, ովքեր մերժվում են հասարակության կողմից` միայն իրենց ինքնության պատճառով:
- Մեր անունն արտացոլում է մեր փիլիսոփայության հիմնադրի` Կառլ Պոպպերի ազդեցությունը: Իր «Բաց հասարակությունը և նրա թշնամիները» գրքում Պոպպերը պնդում է, որ ոչ մի փիլիսոփայություն կամ գաղափարախոսություն ճշմարտության վերջնական դատավորը չէ, և հասարակությունները կարող են բարգավաճել միայն այն ժամանակ, երբ թույլ տան ժողովրդավարական կառավարում, արտահայտման ազատություն և անհատական իրավունքների նկատմամբ հարգանք:
Download
-
ԲԱՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԸ ԵՎ ՋՈՐՋ ՍՈՐՈՍԸ (99.18 Kb pdf file)
Download this information as a fact sheet in Armenian. (Updated: December 1, 2020)
Read more
Fact sheet
The Open Society Foundations in Europe
As Europe faces new political challenges rooted in profound global technological and economic change, the Open Society Foundations seek to get everyone involved in the decisions that shape the future.
Fact sheet
The Open Society Foundations in Germany
The Open Society Foundations’ Berlin office is a base for both regional and global work on issues ranging from justice system reform, to efforts to ensure access to decent health care for all.
Fact sheet
The Open Society Foundations in Spain
The Open Society Foundations established a regional headquarters in Barcelona in 2013, where some two dozen staff oversee grant giving across most of Europe.